01
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Մայիսի մեկը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Հայաստանում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք: Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով Հայաստանի տնտեսությունը:

Մենք գիտակցում ենք, որ այսօր մեր երկրի աշխատավորները լուրջ ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի շուկայի բարելավման, աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման եւ աշխատավարձերի բարձրացման հարցերում։ Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, եւ դրանք լուծելի են։

Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ եւ ստեղծագործ աշխատանք հանուն ձեր ընտանիքների եւ մեր երկրի բարօրության։

← Վերադառնալ