Լրատվություն
Ցավակցական
22
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Խորասան նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
Հանրապետության նախագահը ցավակցության ու զորակցության խոսքեր է հղել Իրանի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին ու տուժածներին` շուտափույթ ապաքինում: