16
05, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Արամ Գալուստյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիր և ղեկավար, ականավոր իրավաբան Ռոբերտ Արամ Գալուստյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասվում է. «Հանձին նրա՝ աշխարհասփյուռ հայությունը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, ով իր ողջ կյանքը ծառայեցրել է ի նպաստ հայ ժողովրդի բարօրության։

Անգնահատելի է Ռոբերտ Արամ Գալուստյանի ավանդը Ամերիկայի հայկական համագումարում, նրա նվիրումը հայկական ժառանգության պահպանմանը և անխոնջ ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին զորակցությունս եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն»։

← Վերադառնալ