Լրատվություն
Ցավակցական
04
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին:
Հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Քերմանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողության մասին, որին զոհ գնացին և վիրավորվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ:
Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի եղբայր ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»: