03
01, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի, վիրավորների և ավերածությունների պատճառ է դարձել:

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածերի հարազատներին մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,
- մասնավորապես ասվում է նածագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ