06
02, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ:

Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահ Խաչատուրյանի հեռագրում: 

← Վերադառնալ