Լրատվություն
Ցավակցական
19
01, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
Սիրելի հայրենակիցներ,
Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:
Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն իսպառ բացառելու համար:
Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը: