Լրատվություն
Ցավակցական
25
11, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին:
Ուղերձում ասվում է.
«Ցավով տեղեկացա Ինդոնեզիայի Չիանջուր շրջանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին և զոհվածերի հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: