31
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին՝ Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- 
մասնավորապես նշված է հեռագրում։ 

← Վերադառնալ