17
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:

Հեռագրում ասվում է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Այս ծանր պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ վշտակցության և մխիթարանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:
 

← Վերադառնալ