Լրատվություն
Ցավակցական
16
08, 2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել նախագահ Վահագն Խաչատուրյանին
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում ասվում է.
«Երևանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ և զոհվածների ընտանիքներին:
Խնդրում եմ անկեղծ ցավակցությունները փոխանցել նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ և ամբողջական ապաքինում»: