15
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հեռագրում ասվում է.

«Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնի տարածքում ավերիչ պայթյունի մասին լուրից:

Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և աջակցության խոսքեր եմ հայտնում Ձեզ, հարգելի Վահագն Գառնիկի, զոհվածների ընտանիքներին և բարեկամներին՝ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։ 

← Վերադառնալ