Լրատվություն
Ցավակցական
13
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար:
Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»: