22
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին՝ երկրի հարավում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Գուանսի նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն»: 

← Վերադառնալ