Լրատվություն
Ցավակցական
26
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կուզբասի հանքերից մեկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։
Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»: