Լրատվություն
Ցավակցական
24
11, 2021
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստևո Պենդարովսկիին Բուլղարիայում տեղի ունեցած ողբերգական վթարի առնչությամբ, որի հետևանքով զոհվել են Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։
Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Պենդարովսկիին, զոհվածների ընտանիքներին մաղթել տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: