07
11, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ.

«Խորապես ցավակցում եմ Ձեր մայրիկի՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Թող Աստված լուսավորի նրա պայծառ հոգին։ Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրեց ընտանիքին ու աշխատանքին։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին համբերություն ու ոգու ամրություն»։ 

← Վերադառնալ