10
10, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթում քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
 

← Վերադառնալ