14
09, 2021

Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ

Մարսելու Ռեբելու դի Սոուզային՝ Պորտուգալիայի նախկին նախագահ Ջորջ Սամպայուի մահվան կապակցությամբ:

«Ջորջ Սամպայուն իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր և ժողովրդավարության պաշտպան:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Պորտուգալիայի ժողովրդին և նախագահի ընտանիքի անդամներին»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում:

 

← Վերադառնալ