08
12, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին՝ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ նախագահ Վասկեսը հայտնի էր հայրենի երկրին անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: «Հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պարոն Վասկեսը նպաստել է հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,-նշել է նախագահ Սարգսյանը: 

← Վերադառնալ