04
12, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ՛Էստենի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ՛Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: 

← Վերադառնալ