Լրատվություն
Ցավակցական
22
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է տիկին Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ այցելել է Սերժ Սարգսյանին և փոխանցել իր և տիկին Նունե Սարգսյանի խորին ցավակցությունները։
Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասվում էր.
«Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ իմ և Նունեի խորին ցավակցությունները Ձեր սիրելի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Տիկին Ռիտան վառ ու լուսավոր անհատականություն էր, ջերմ ու անմիջական։ Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ։ Այս ծանր պահին Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք համբերություն ու տոկունություն։ Ամուր եղեք»։