18
10, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին:

Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող:

Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում: Ափսոս, որ նրա շատ գաղափարներ և ծրագրեր կիսատ մնացին:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում: 

← Վերադառնալ