13
10, 2019

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ
Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին.

​«Ցավով տեղեկացա​ նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին:
Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը​ շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր:
Ռիշար​ Ժերանյանը​ միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։

Նրա ստեղծագործության մեջ միշտ​ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»։ 

← Վերադառնալ