06
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:

Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր:

Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:

Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: 

← Վերադառնալ