Լրատվություն
Ցավակցական
06
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին տիկնոջ՝ Նեչամա Ռիվլինի մահվան կապակցությամբ:
«Իր ողջ կյանքի ընթացքում տիկին Նեչամայի ջանքերն ուղղված են եղել մեզ շրջապատող աշխարհն ավելի լավն ու բարին դարձնելուն։ Նրա մշտական ուշադրության և հոգածության ներքո են գտնվել երեխաների, կարիքավորների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնության պահպանության խնդիրները»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում։
Հանրապետության նախագահը Ռեուվեն Ռիվլինին և նրա ընտանիքին մաղթել է համբերություն և ոգու արիություն: