30
03, 2019

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային՝ Սոլոլա նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել:

Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: 

← Վերադառնալ