Լրատվություն
Ցավակցական
27
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ այդ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը մարդկային և նյութական անդառնալի կորուստների պատճառ է դարձել:
«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական ուղերձում: