18
10, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Խորը կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը:

Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի տաք ու թափանցող հայացքի սևեռում աշխարհի, իրերի ու մարդկանց վրա, որ անտեսանելին դարձնում է տեսանելի եւ անցողիկը՝ հավերժական:

Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում: 

← Վերադառնալ