Լրատվություն
Ցավակցական
03
02, 2018
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին ամերիկացի նշանավոր բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել բարերարի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Ջոն Հանթսման ավագը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի բարի դարձնել, օգնել մարդկանց հաղթահարելու արհավիրքների հետևանքները»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: