01
11, 2017

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ