Լրատվություն
Ցավակցական
08
10, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Հայիթիի Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայիթիի Հանրապետության Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերին՝ Հայիթիում տեղի ունեցած «Մեթյու» ավերիչ փոթորկի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և ավերածությունների պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը Հայիթիի համար այս ծանր պահին ցավակցություն և զորակցություն է հայտնել Ժոսելերմ Պրիվերին, Հայիթիի բարեկամ ժողովրդին և բոլոր անմեղ զոհերի հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։