03
09, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` ՀՀ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն Ուզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման:

«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

 

← Վերադառնալ