18
04, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկային կորուստների և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

← Վերադառնալ