01
02, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։

← Վերադառնալ