13
08, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ