02
07, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Նախագահ Ջոկո Վիդոդոյին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Մեդան քաղաքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որն ավելի քան հարյուր մարդու կյանք է խլել։ «Այս ծանր պահին կիսելով Ձեր և բարեկամ Ինդոնեզիայի ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ