Լրատվություն
Ցավակցական
04
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գանայի Նախագահ Ջոն Դրամանի Մահամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գանայի Հանրապետության Նախագահ Ջոն Դրամանի Մահամային՝ Աքրա քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Կիսելով Ձեր և Գանայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: