02
05, 2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Խաչատրյանների ընտանիքին՝ ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ:


«Անվանի դերասանուհու կերտած վառ և ինքնատիպ կերպարները երկար կմնան հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ