Լրատվություն
Ցավակցական
16
03, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Բրազիլիայի Նախագահ Դիլմա Ռուսեֆին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Սանտա Կատարինա նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
«Կիսելով Ձեր և Բրազիլիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: