Լրատվություն
Ցավակցական
22
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լին Դուրյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին:
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին:
Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին և Արցախին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: