03
03, 2014

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և վստահ ենք, որ ոճրագործները արդարացի պատժի կարժանանան»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ