Լրատվություն
Ցավակցական
30
12, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:
Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում:
Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր Նոր տարվա և Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի նախաշեմին կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին և հույս ունենք, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: