Լրատվություն
Ցավակցական
28
12, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր Նախագահ Ադլի Մանսուրին՝ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: