Լրատվություն
Ցավակցական
22
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: