19
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկիրը պատուհասած «Մանուել» փոթորկի հետևանքով բազմաթիվ անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
 

← Վերադառնալ