10
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր և Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
 

← Վերադառնալ