Լրատվություն
Ցավակցական
21
08, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Աքինոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ երկրում տեղի ունեցած լաստանավի վթարի և ահագնացող ջրհեղեղի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Բենինո Աքինոյին և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: