Լրատվություն
Ցավակցական
18
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Տեխաս նահանգի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած ուժգին պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Հանրապետության նախագահը, Միացյալ Նահանգների համար այս տագնապալի օրերին, խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բարաք Օբամային և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն, տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: