14
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

 

← Վերադառնալ